ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Պուտինը վախեցել է Հայաստանի եւ Ֆրանսիայի տիեզերական համագործակցությունից

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Պուտինը վախեցել է Հայաստանի եւ Ֆրանսիայի տիեզերական համագործակցությունից


Փաշինյանի եւ Պուտինի երեկվա հեռախոսազրույցից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ «տիեզերական համագործակցության ապահովման աշխատանքային խումբ» է ստեղծվել։ Երեկ Մոսկվայում է եղել Ալիեւը, որն, ըստ Կոմերսանտի, բողոքել է Պուտինին, թե Մակրոնը փորձում է Հայաստանին դեպի Արեւմուտք «քաշել»։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցից եւ Հայաստանի համար ԵՄ ծանրակշիռ ֆինանսական աջակցության փաթեթի առաջարկից հետո Բաքվի անհանգստությունը վեր է ածվել հիստերիայի։ Օրերս բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդունեց Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին։ Ազդարարվեց Չոբանյանի այցը Ֆրանսիա, որի ընթացքում, ինչպես դեսպանն է ասել, կարող է քննարկվել համագործակցությունը արհեստական ինտելեկտի, ատոմային եւ տիեզերական ոլորտներում։
Ավելի վաղ Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանն ասել էր, որ Հայաստանն ու Ֆրանսիան կարող են համագործակցել տիեզերական ոլորտում։ Հիմա Պուտինն, Ալիեւի բողոքներից հետո, որոշել է Հայաստանի հետ տիեզերական համագործակցության աշխատանքային խումբ ստեղծել։ Ինչպես ասում են ռուսները՝ եթե ուզում ես մի բան փչացնես՝ հանձնաժողով ստեղծիր։ Հիշվում է՝ Քոչարյանի նախագահության օրոք Հայաստան էր եկել Ջեներալ մոթորսի ներկայացուցիչը, որը պետք է քննարկեր Հայաստանում գործարան հիմնելու հնարավորությունը։ Անմիջապես Ռուսաստանից մարդիկ եկան եւ «պայմանավորվեցին» «Մոսկվիչ» մեքենաների արտադրություն սկսել Հայաստանում։ Բնականաբար ոչինչ էլ չարտադրեցին, փոխարենը GM-ի ոտքը կտրեցին Հայաստանից։ Նպատակը հենց դա էր: