ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ՀՀ ՊՆ-ն ու ԱԳՆ-ն բացեցին փակագծերը. ագրեսիա Հայաստանի դեմ, եռակողմ փաթեթի չեղարկում

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


ՀՀ ՊՆ-ն ու ԱԳՆ-ն բացեցին փակագծերը. ագրեսիա Հայաստանի դեմ, եռակողմ փաթեթի չեղարկում



ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ հարձակում են սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ «Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը»։

Մոսկվան ու Բաքուն Հայաստանին պարտադրում են «դեմարկացիոն ու խաղաղության պայմանագրերը», մայիսի 12-ից ի վեր կիրառելով Բաքվի զինված ներխուժումների պրակտիկան: Այն, որ դա արվում է Մոսկվայի առաջնորդությամբ, արդեն ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, Մոսկվայում Պուտին-Ալիեւ համաձայնություններից հետո: Մոսկվան Բաքվի ներխուժումների միջոցով Հայաստանում ձեւավորում է իր ռազմական ներկայության ճակատային գիծը Սոթք-Խոզնավար գծով, որին Լրագիրը բազմիցս անդրադարձել է: Բաքվի ներխուժումների աշխարհագրությունը համընկնում է Լավրովյան պլանով նախատեսված «անվտանգության միջանցքներին»:

Մոսկվայում տեղի է ունենալու ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների բանակցությունը, դատելով ՊՆ հաղորդագրությունից՝ հենց «դեմարկացիայի» հարցով: Բանակցության նախօրեին Բաքվի զինված հարձակումը Հայաստանի դեմ նույնպես «նվիրված է» այս թեմային: Դատելով մայիսի 12-ից ի վեր կիրառվող սխեմայից, Մոսկվան ու Բաքուն համաձայնեցրել են զորքերի փոխադարձ տեղակայման վայրերը (դրա մասին է վկայում ռուս զինվորականների օրերս կատարած այցը հենց Սոթքի հատված՝ տեղակայման նպատակով), կամ էլ առնվազն համաձայնեցվում է ռուսական զորքի տեղակայման վայրը, Բաքուն էլ ինչքան կարող է՝ վերցնում է:

Հայաստանի բանակը մինչ այժմ չէր դիմադրում այս ներխուժումներին, անսալով Մոսկվայի պահանջին: Երասխում իրավիճակի լարումից հետո ՊՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ թույլ չեն տալու դիրքային փոփոխություններ:
Իր հերթին, ՀՀ ԱԳՆ-ն երեկվա հայտարարությամբ ձեւակերպեց այն հիմքերը, որոնք Հայաստանին թույլ են տալիս դուրս գալ ծանր պարտավորվածություններից, հստակ արձանագրելով եռակողմ փաթեթի դրույթների խախտումները Բաքվի կողմից: Իր հերթին, ՊՆ հաղորդագրությունները հստակ արձանագրում են Հայաստանի դեմ զինված ագրեսիայի փաստը: Տվյալ պարագայում, դրան տրամաբանորեն պետք է հետեւեն ինքնապաշտպանության կազմակերպումը եւ միջազգային լեգիտիմ կառույցներին, նախեւառաջ ՄԱԿ ԱԽ-ին դիմումը: Պաշտպանությունը կարծես թե կազմակերպվում է, մնում է դիմելու հարցը, որի նշաններն առայժմ չեն երեւում: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, թե «Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը»։ Դրա մեջ մտնո՞ւմ է ՄԱԿ ԱԽ-ին դիմելը:
Հապաղելու եւ ակնարկներ անելու պրակտիկան սպառել է իրեն, եւ գործնական քայլեր են անհրաժեշտ: Դրանց բացակայությունն ու «եռակողմ հայտարարության անվերապահ կատարման» հավաստիացումները կորուստներից զերծ չեն պահում: