ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի. ՊՆ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի. ՊՆ


Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:
Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:
Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: