ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանի ԶՈՒ-ն առավոտյան կրկին կրակ է բացել. ունենք վիրավոր. ՊՆ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանի ԶՈՒ-ն առավոտյան կրկին կրակ է բացել. ունենք վիրավոր. ՊՆ


Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։
Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։
Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: