ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Բայդենը ավելի քան 2 մլրդ դոլար է հատկացրել ԱՄՆ Կոնգրեսի համալիրի պահպանության համար

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Բայդենը ավելի քան 2 մլրդ դոլար է հատկացրել ԱՄՆ Կոնգրեսի համալիրի պահպանության համար


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որի համաձայն՝ Կոնգրեսի համալիրի պահպանության, ինչպես նաեւ Աֆղանստանում գործողության ժամանակ ամերիկյան զինված ուժերին օգնած աֆղանստանցիների տեղափոխման համար հատկացվելու են դաշնային միջոցներ՝ 2,1 մլրդ դոլարի չափով, տեղեկացվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում։
Ըստ նոր օրենքի՝ ԱՄՆ Ազգային գվարդիայի ծախսերի համար հատկացվելու է 521 մլն դոլար, ենթակառուցվածքի արդիականացմանհամար՝ 300 մլն, իսկ Կապիտոլիումի ոստիկանության աշխատավարձի եւ ընդհանուր ծախսերի համար՝ 70 մլն դոլար։ Ընդհանուր գումարը կազմել է 2,1 մլրդ դոլար։

«Նախագահը ստորագրել է օրենք «Լրացուցիչ հատկացումների մասին անվտանգության արտակարգ միջոցների համար», որը վերաբերում է լրացուցիչ արտակարգ ֆինանսավորմանը 2021 ֆինանսական տարում՝ հունվարի 6-ի խռովության հետեւանքները վերացնելու, Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման հետ կապված պահանջմունքների եւ Կապիտոլիումի համալիրի ծախսերի նպատակով՝ COVID-19 հավարակի պատճառով»,- ասվում է փաստաթղթում: