ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Նոր Նորքում հնչած կրակոցներից հետո 6 անձ է բերման ենթարկվել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Նոր Նորքում հնչած կրակոցներից հետո 6 անձ է բերման ենթարկվել


Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ էին հնչել Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ոստիկանները պարզել էին, որ Երևանի բնակիչ 31-ամյա Բաբկեն Մ-ն, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Սերգեյ Ս-ն, Երևանի բնակիչներ 38-ամյա Վահե Մ-ն և 36-ամյա Պետրոս Մ-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արման Հ-ի, 61-ամյա Արթուր Դ-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Այդ ընթացքում Արման Հ-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։
Նոր Նորքի ոստիկանները Բաբկեն Մ-ին, Սերգեյ Ս-ին, Վահե Մ-ին, Պետրոս Մ-ին, Արման Հ-ին, Արթուր Դ-ին տաք հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Մանրամանսերը՝ սկզբնաղբյուրում: