ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը տեղափոխվել է հիվանդասենյակ. նա եւս մեկ անգամ կվիրահատվի

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը տեղափոխվել է հիվանդասենյակ. նա եւս մեկ անգամ կվիրահատվի



Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետեւանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը բավարար է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:
«Արդեն հիվանդասենյակ են տեղափոխել տղայիս, եւս մեկ վիրահատություն կանեն աղիների հետ կապված, արդեն կամաց-կամաց կազդուրվում է»,-ասաց նա:
Արման Հայրը նշեց, որ Արմանը կազդուրվելուց եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կզորացրվի:
Նշենք, որ Արմանը եւս մեկ անգամ է վիրահատվել, հեռացրել են նրա մեկ երիկամը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ սահմանային փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: