ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Միգրանտները կազմում են աշխարհում մարդկանց առեւտրի զոհերի ավելի քան կեսը. ՄԱԿ գլխավոր քարտուղար

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Միգրանտները կազմում են աշխարհում մարդկանց առեւտրի զոհերի ավելի քան կեսը. ՄԱԿ գլխավոր քարտուղար


Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Մարդկանց առեւտրի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով իր ուղերձում 2021թ. հուլիսի 30-ին հայտարարել է, որ միգրանտները կազմում են մարդկանց առեւտրի զոհերի ավելի քան կեսը տարածաշրջանների մեծ մասում, եւ կոչ է արել կառավարություններին շտապ միջոցներ ձեռնարկել կանխարգելման ուժեղացման, զոհերին աջակցման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, տեղեկացվում է ՄԱԿ պաշտոնական կայքում։
«Համավարակը ծայրահեղ աղքատության է մատնել եւս 124 մլն մարդու։ Արդյունքում՝ շատերը դարձել են մարդկանց առեւտրի զոհեր։

Երեխաները ենթարկվում են հսկայական աճող ռիսկի. նրանք կազմում են զոհերի մեկ երրորդը ամբողջ աշխարհում՝ թիվ, որը վերջին 15 տարիներին եռապատկվել է։ Զոհերի կեսը եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում երեխաներ են, որոնց վաճառում են հարկադիր աշխատանքի համար։ Հանցագործներն ամենուր օգտագործում են տեխնոլոգիաներ խոցելի մարդկանց հայտնաբերելու, վերահսկելու եւ շահագործելու համար։
Կանանց եւ աղջիկների վաճառքը սեռական շահագործման նպատակով նախկինի պես մարդկանց առեւտրի առավել տարածված եւ զզվելի ձեւերից է։ Միգրանտները կազմում են մարդկանց առեւտրի բոլոր զոհերի ավելի քան կեսը տարածաշրջանների մեծ մասում։
Միավորված Ազգերի Կազմակերպությունը լի է վճռականությամբ՝ լսելու զոհերի եւ անձանց ձայնը, ովքեր եղել են մարդկանց առեւտրի զոհ, եւ դասեր քաղել դրանից այդ ահավոր հանցագործության կանխման եւ դադարեցման մեր պայքարում»,- ասվում է ուղերձում։