ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Գեղարքունիքի մարզում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Գեղարքունիքի մարզում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է


Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը  02:00-ի սահմաններում Երևան-Սևան իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանի վարած  Jinbei մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Համլետ Խանզադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով  Jinbei-ը կողաշրջվել է: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  նշված ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության ավտոմեքենա և Տավուշի մարզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին՝ Բերդ քաղաքի բնակիչ,  60-ամյա Սուսաննա Գևորգյանին տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը: Կողաշրջման հետևանքով Ս. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ նրա քույրը՝ 62 ամյա Սվետլանա Գևորգյանը, ով նույնպես եղել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած  Սևանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանից դուրս է եկել և չթույլատրելի հատվածով հատել է ճանապարհը, վթարային իրավիճակ է ստեղծել վարորդների համար, ապա բախվել շտապօգնության ավտոմեքենային:
Շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած,  վարորդը պահպանել է  ճանապարհային երթևեկության  անվտագության կանոնները: