ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ուժեղ կարկուտ Շիրակի մարզի Հայկասար գյուղում. բերքն ամբողջությամբ ավիրվել է

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ուժեղ կարկուտ Շիրակի մարզի Հայկասար գյուղում. բերքն ամբողջությամբ ավիրվել է



Հուլիսի 31-ին՝ ժամը 16:20-ի հատվածում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Հայկասար գյուղում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայկասարի գյուղապետ Հրաչ Բարսեղյանը:
«Մոտ 30 րոպե կարկուտ եկավ,   գետինը լրիվ սպիտակել էր: Գյուղում ցորենը արդեն քաղել էին, մոտ 40-50 հա գարի էր մնացել, լրիվ ավիրվեց: Մեկ էլ կարտոֆիլի ցանքատարածություններ ունեինք դրանք էլ 100 տոկոսով ավիրել է կարկուտը»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ իրենք չեն դիմելու մարզպետարան կամ կառավարություն փոխհատուցման համար, գյուղացիներից նրանք, ովքեր ապահովագրել էին իրենց բերքը, կստանան փոխհատուցում: