ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Երեւանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակահարել են հենց իր տանը. Մտել են դանակներով եւ մահակներով. հայտարարություն

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Երեւանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակահարել են հենց իր տանը. Մտել են դանակներով եւ մահակներով. հայտարարություն


Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։ Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չենք ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարենք նախաքննության ընթացքին։
«Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»: