ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի հետևանքով կնոջ մարմնի մասերը մասնատվել են

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի հետևանքով կնոջ մարմնի մասերը մասնատվել են


2021թ․ օգոստոսի 02-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Տավուշի մարզի 64-ամյա բնակիչն իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սևան քաղաքի 37-ամյա բնակչուհուն, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարված դեպքի վայրի զննության ընթացքում պարզվել է, որ վրաերթի ենթարկվելու հետևանքով կնոջ մարմնի մասերը մասնատվել են, իսկ դիակը «Մերսեդես» ավտոմեքենայի դիմացի հողմապակու կոտրված հատվածով հայտնվել է ավտոմեքենայի սրահում:
Կատարվել են նաև տրասնպորտային միջոցի զննություն, հետազոտման համար վերցվել են նմուշներ, նշանակվել են փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է: