ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Նա մեկն էր ԶՈւ այն բարձրաստիճան զինվորականներից, ովքեր հանդես էին եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով». Էդգար Ղազարյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Նա մեկն էր ԶՈւ այն բարձրաստիճան զինվորականներից, ովքեր հանդես էին եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով». Էդգար Ղազարյան


ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը
Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանի կամակատար, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ, իսկ նրա հանցախմբի ներկայացուցիչներին տարբեր պաշտոններում նշանակելուն զուգահեռ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից ազատել է գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանին։ Նա մեկն էր ԶՈՒ այն բարձրաստիճան զինվորականներից, ովքեր 2021 թվականի փետրվարի 21-ին հանդես էին եկել Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության հրաժարականի պահանջով։
Ցավոք, Զինված ուժերի ղեկավար կազմը չկարողացավ դրսևորել կամային վճռականություն և հասնել իրենց խելամիտ պահանջի կատարմանը՝ շարունակելով ենթարկվել ազգակործան դավաճանին և ծառայել նրա ապազգային ծրագրերին։ Ինչպես կարելի էր կանխատեսել՝ ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հերթով-կարգով ինքն է պաշտոնազրկում իր հրաժարականը պահանջած զինվորականներին, որոնց, հավանաբար, ոչ հեռու ապագայում սպասվում է պատերազմի և պարտության ողջ մեղքը բարդելու տխուր հեռանկարը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո, նրա առաջարկություններով Արմեն Սարգսյանի հրամանագրերով 2021 թվականի մայիսի 4-ին պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։ 2021 թվականի հունիսի 24-ին պաշտոնազրկվել են ՀՀ ԶՈՒ Հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը և ՀՀ ԶՈՒ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը։
2021 թվականի հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյանն տանդեմը գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին ազատել են 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Հայրենիքը թշնամուն հանձնելուն զուգահեռ բանակը կոտրելու և կործանելու ծրագիրը շարունակվում է։ Չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հազարավոր քրեական գործերի մասին, որոնցով անցում են պատերազմից հրաշքով ողջ մնացած բազմաթիվ գեներալներ և սպաներ»։