ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատված շուրջ 10 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Էրեբունի» ԲԿ-ում վիրահատված շուրջ 10 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել


«Էրեբունի» ԲԿ-ում վիրահատված շուրջ 10 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել: «Կոխլեար» իմպլանտացիայի ծրագրով մեկ ամիս առաջ հերթական վիրահատություններն է կատարել UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, ազգությամբ ճապոնացի Ակիրա Իշիյաման՝ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ:
Մեկ ամիս առաջ տեղադրված խխունջային իմպլանտներն այսօր միացվել են հյուրերի ներկայությամբ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը, ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ Միքայել Պլոտկովսկին և Արմեն Փիրուզյանը:
Ինչպես տեղեկացնում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջը, 17 տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա լսում է՝ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվող այս կարևոր ծրագրի շնորհիվ: «Կոխլեար» իմպլանտացիայի ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն:
Ծրագիրը մեկնարկել է 2004 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի, Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի և UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի համատեղ ջանքերով: Վիրահատությունների ընթացքում խխունջային ինպլանտները տեղադրվում են ներքին ականջի մեջ և ձայնային ալիքները ընկալելու հնարավորություն տալիս: