ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Անտառային հրդեհները միջազգային սպառնալիք են»․ Էրդողան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Անտառային հրդեհները միջազգային սպառնալիք են»․ Էրդողան


Անտառային հրդեհները միջազգային մասշտաբի սպառնալիք են դարձել՝ կորոնավիրուսի և ահաբեկչության հետ միասին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Անտառային հրդեհները միջազգային սպառնալիք են, որը համեմատելի է COVID-19 համավարակի հետ, այն կարելի է համեմատել նույնիսկ ահաբեկչության սպառնալիքի հետ»,-ասել է Էրդողանը՝ A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, անտառային հրդեհների սպառնալիքին է բախվել ամբողջ աշխարհը․ անտառներ են այրվում ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, աֆրիկյան երկրներում, այս իրավիճակը պայմանավորված է կլիմայական պայմաններով:
Էրդողանը հավելել է, որ վերջին 8 օրվա ընթացքում Թուրքիայում 187 անտառային հրդեհ է բռնկվել, որոնց մեծ մասը հաջողվել է տեղայնացնել։ Դրանց մարման աշխատանքներին մասնակցում է 20 ինքնաթիռ և 51 ուղղաթիռ: