ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ քննարկում է ունեցել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ քննարկում է ունեցել


Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանն օգոստոսի 4-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ, որը ներկայացնում է Հարավային Կալիֆորնիայի Օրանջ մարզի ափամերձ շրջանով ձգվող 48-րդ կոնգրեսական ընտրաշրջանը։
Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Բայբուրդյանը շնորհավորել է կոնգրեսական Սթիլին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելու և կոնգրեսական հայկական խմբին միանալու կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել Միշել Սթիլի շարունակական աջակցությունը հայկական խնդիրներին: Նույնիսկ իր նախորդ կարգավիճակով, երբ նա Օրանջ մարզի կառավարիչ էր և Կառավարիչների խորհրդի նախագահ, Միշել Սթիլի նախաձեռնությամբ 2015 թվականից սկսած միաձայն ընդունվել են ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հռչակող բանաձևեր։ 
Դեսպան Բայբուրդյանը տեղեկացրել է Կոնգրեսի անդամ Սթիլին Ադրբեջանի ոտնձգությունների մասին՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության նկատմամբ։ Մարդկային զոհերով ավարտվող ՀՀ սահմաններին Ադրբեջանի շարունակական ռազմական սադրանքների արդյունքները, ինչպես նաև անօրինական կերպով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիական անձանց ազատ արձակելուց հրաժարումը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում են հանդիսանում։ Նա շեշտեց այս վայրագ գործողությունները դատապարտելու և մարդկության խաղաղ գոյակցության հիմնարար կանոնները պահպանելու ծառացած անհրաժեշտությունը։
Կոնգրեսական Սթիլը նշել է, որ հայկական խնդիրներին իր աջակցության հանձնառությունը մնայուն է։ Զրուցակիցները քննարկել են համագործակցության ու հետագա հանդիպումներ կազմակերպելու հարցեր: