ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Նաիրիի բաժնի ՊՊԾ ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. 35-ամյա բնակիչը այն գնել էր սոցիալական կայքի միջոցով

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Նաիրիի բաժնի ՊՊԾ ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. 35-ամյա բնակիչը այն գնել էր սոցիալական կայքի միջոցով



Հուլիսի 8-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ խմբի ոստիկանները Նոր Հաճըն քաղաքում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք բերման ենթարկեցին նույն քաղաքի Թումանյան փողոցի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ, դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բերման ենթարկվածի` դեղնականաչավուն զանգվածը սփայս տեսակի թմրանյութ է, որը գնել էր սոցիալական կայքի միջոցով ու պահում էր իր օգտագործման համար, իսկ փոշենման զանգվածը գտել էր քաղաքի լողավազաններից մեկի մոտ և պատկերացում չուներ, թե ինչ է:
Փորձագետի եզրակացության համաձայն` հայտնաբերվածը թմրանյութ էր:
Թմրամիջոցների ձեռք բերման հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է: