ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մակրոնը չի բացառել քովիդի պատվաստանյութի երրորդ չափաբաժնի կիրառումը ֆրանսիացիների մի մասի համար

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մակրոնը չի բացառել քովիդի պատվաստանյութի երրորդ չափաբաժնի կիրառումը ֆրանսիացիների մի մասի համար


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղեկացրել է քովիդի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժնի օգտագործման մասին տարեց ֆրանսիացիների եւ այն անձանց համար, ովքեր թույլ առողջություն ունեն։ Ֆրանսիայի նախագահն իր հայտարարությունը տեղադրել է Instagram-ում։
«Ըստ երեւույթին, կպահանջվի պատվաստանյութի երրորդ չափաբաժին թույլ առողջությամբ եւ տարեց մարդկանց համար։ Մենք նման երրորդ պատվաստումն անելու նախապատրաստություն ենք իրականացնում։ Մենք կարող ենք այդ անել աշնան սկզբից»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահն այժմ հանգստանում է իր ամառային նստավայրում՝ Բրեգանսոն ամրոցում, որը գտնվում է միջերկրածովյան ափին։ Այնտեղից Ֆրանսիայի նախագահը շաբաթվա սկզբից ակտիվ շփում է իրականացնում ֆրանսիացիների հետ սոցցանցերում՝ կորոնավիրուսից երկրի պաշտպանության եւ իշխանությունների նոր միջոցառումների թեմայով, որոնք կիրառվելու են այդ առնչությամբ։