ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Էջմիածին քաղաքում այրվել է վագոն-տնակ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Էջմիածին քաղաքում այրվել է վագոն-տնակ


Օգոստոսի 6-ին, ժամը 01։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում այրվում է փայտաշեն տնակ։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 02:00-ին: Վագոն-տնակն (մոտ 30 քմ) այրվել է։