ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Միջազգային մի շարք ԶԼՄ-ներ Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցող գործընթացն անվանում են քաղաքական կրկես». Նաիրի Հոխիկյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Միջազգային մի շարք ԶԼՄ-ներ Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցող գործընթացն անվանում են քաղաքական կրկես». Նաիրի Հոխիկյան


Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ են խաղում ՀՀ խորհրդարանում․ միջազգային մի շարք ԶԼՄ-ներ Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցող այս օրերի գործընթացն անվանում են քաղաքական կրկես՝ ակնակելով փոխխոսնակ ընտրելու և չընտրելու ծաղերը։
Իրականում ի՞նչ է տեղի ունենում։
Վերջնական ձևավորվելու և խորհրդարանական գործունեությունն սկսելու փոխարեն ՔՊ-ն խաղում է, նյարդերի խաղ է խաղում, և այդ խաղն իր ձևով շատ նման է Ադրբեջանի սահմանային գործողություններին։ ՔՊ-ն հայտարարում է, թե իրենք հարգում են ընդդիմությունից մեկ փոխխոսնակի պայմանը և կքվեարկեն «Հայաստան» դաշինքի թեկնածու Իշխան Սաղաթելյանի օգտին։ Բայց ամեն քվեարկության ժամանակ կա՛մ 1 ձայն պակասում է, կա՛մ մի քանի քվեաթերթիկ անվավեր է դառնում։
Պարզ է, չէ՞, որ ընդդիմությունն այնքան նեղմիտ չի լինի, որ միտումնավոր կամ միամիտ փչացնի քվեաթերթիկները։
Պարզ է, չէ՞, որ ՔՊ-ն իր մի քանի պատգամավորի հրահանգում է խաղալ այսպիսի խաղեր՝ նախ ընդդիմությանը քաղաքականապես փչացնելու, նրանց շարքերում ներքին լարվածություն առաջացնելու, Իշխան Սաղաթելյանի անվան շուրջ անհամաձայնություն ստեղծելու, ապա ցույց տալու համար, որ իշխանության թելադրանքն է գործում, քանի որ մեծամասնությունն իրենք են։
Բայց կարևորն ինչ է։ Նույնիսկ այսպիսի խաղերի դեպքում ՔՊ-ն կարող էր ազնիվ լինել և ասել, որ ինքը ցույց է տալիս մեծամասնություն լինելու ուժը։ Բայց ոչ, նրանց ցույց են տալիս այն պատկերը, ինչ վերջին 15 տարում անում է Ադրբեջանը։
Հիշո՞ւմ եք, Ադրբեջանն ամեն անգամ կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, լարվածություն ստեղծում, հետո հայտարարում, թե հայերն են կրակել ու սադրել։ Նույն 2020-ի պատերազմի ժամանակ էլ անմեղ կույսի դեմքով հայտարարեց, թե հայերն են հարձակվել իրենց վրա։
Հիմա նույն բանը ՀՀ խորհրդարանական իշխանությունն է անում։ Ձախողում է քվեարկությունը և նույն անմեղ դեմքով հայտարարում, թե իրենք կողմ են քվեարկել Իշխան Սաղաթելյանին, մինչդեռ այդ չար ու նախանձ ընդդիմությունն է, որ դեմ է քվեարկում իր թեկնածուին կամ փչացնում քվեաթերթիկները։
Շատ արագ է ընդօրինակում մեր իշխանությունը, ափսոս, որ թշնամու վարքագիծն է ընդօրինակում։ Գոնե թշնամու նկատմամբ դա աներ, մի քիչ հասկանալի և ընդունելի կլիներ»։