ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մենք կանխատեսելու շատ լուրջ պրոբլեմ ունենք՝ սկսած բյուջեի եկամուտներից. Նիկոլ Փաշինյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մենք կանխատեսելու շատ լուրջ պրոբլեմ ունենք՝ սկսած բյուջեի եկամուտներից. Նիկոլ Փաշինյան


Այս պահի դրությամբ Սեւանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ 4 սմ ցածր է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Սեւանա լճից իրականացված ջրառը 170 մլն խմ թույլատրելի պաշարից արդեն սպառվել է 157 մլն խմ-ն: Օրական 2-2,5 մլն խմ ջուր է բաց թողնվում, այսինքն մենք մինչեւ օգոստոսի առաջին կեսի ավարտ դեռեւս ունենք բաց թողնման որոշակի ծավալ»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեգնանքով նկատեց, որ այս իրավիճակի ճիշտ գնահատականը տվել է Չերչիլը՝ ասելով, որ լավ քաղաքական գործիչը նա է, որ կանխատեսում է, թե ինչ է տեղի ունենալու եւ 4 ամիս հետո բացատրում է, թե ինչու դա տեղի չունեցավ. «Հիմա մենք շատ լավ բացատրում ենք, թե ինչու դա տեղի չունեցավ: Ընդ որում այս պրոբլեմը բոլոր ոլորտներում է: Մենք կանխատեսելու շատ լուրջ պրոբլեմ ունենք՝ սկսած բյուջեի եկամուտներից: Երբ ասում ենք կառավարման որակ, դա այն է, որ յուրաքանչյուրն իր տված կանխատեսման իրականություն դառնալու համար կրի պատասխանատվություն»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում կայացրեց Սեւանա լճից լրացուցիչ մինչեւ 75 մլն խմ ջրառ իրականացնել: Տարեկան թույլատրելի նորմակն 170 մլն խմ է, այն դարձավ 245 մլն խմ: