ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Խոշոր փլուզում Սիսիանի բժշկական կենտրոնում․ 2-րդ հարկի բետոնե պանելներն ընկել են առաջին հարկի պանելների վրա

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Խոշոր փլուզում Սիսիանի բժշկական կենտրոնում․ 2-րդ հարկի բետոնե պանելներն ընկել են առաջին հարկի պանելների վրա


Սյունիքի մարզում, այսօր, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 10։55-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորյանից ահազանգ է ստացվել ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որ «Սիսիան» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել փլուզում։
Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել կիրակի օրը, օգոստոսի 1-ին, ժամը 17։00-ի սահմաններում։ Փլուզման հետևանքով 2-րդ հարկի բետոնե պանելները պոկվել, ընկել են 1-ին հարկի բետոնե պանելների վրա։ Այնուհետև պանելները հայտնվել են նկուղային հարկում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Կայքի տեղեկություններով՝ ճիշտ է՝ գլխավոր բժիշկ Գրիգորյանը հայտնել է, որ փլուզումը եղել է «Սիսիան» բժշկական կենտրոնում, սակայն այդ կենտրոնը տևական ժամանակ է չի գործում, քանի որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կազմակերպել են շենքի հիմնանորոգման աշխատանքներ, և բարեբախտաբար, դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ հանգստյան  օրը, երբ ներսում աշխատակիցներ չեն եղել։
Հակառակ դեպքում փլուզումը ողբերգական ավարտ կունենար։ Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։