ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Քոչարյանի «ձիու քայլը» իրեն չի արդարացնում. Օհանյանի մեղմ ու համեստ տեսակն այս պաշտոնին հարմար չէ. «Հրապարակ»

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Քոչարյանի «ձիու քայլը» իրեն չի արդարացնում. Օհանյանի մեղմ ու համեստ տեսակն այս պաշտոնին հարմար չէ. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր, թե Սեյրան Օհանյանին խմբակցության ղեկավար նշանակելով՝ Ռոբերտ Քոչարյանը ձիու քայլ է արել՝ գեներալ, վստահելի անձ, նախարարի փորձ ունեցող։ Սակայն պարզվում է՝ Օհանյանի մեղմ ու համեստ տեսակն այս պաշտոնին հարմար չէ, և բոլոր կազմակերպչական հարցերն իրականացնում են դաշնակցականները, մասնավորապես՝ քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Տեղեկացանք, որ այս օրերին ԱԺ նախկին ընդդիմության փորձագետները, պատգամավորների օգնականները, խորհրդականները, հատկապես ԲՀԿ խմբակցության աշխատակիցները, դիմել են «Հայաստան» դաշինքին՝ աշխատելու խնդրանքով, և անգամ հերթեր են գոյացել Օհանյանի աշխատասենյակի առջև, սակայն վերջինս նրանց գործուղել է Արծվիկ Մինասյանի մոտ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: