ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Էդքան հետևողական ոչ թե ձեր իշխանության սիմվոլին պաշտպանեք, այլ՝ Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը». Սուրեն Սուրենյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Էդքան հետևողական ոչ թե ձեր իշխանության սիմվոլին պաշտպանեք, այլ՝ Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը». Սուրեն Սուրենյան


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդքան հետևողական ոչ թե ձեր իշխանության սիմվոլին պաշտպանեք, այլ՝ Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը
Ուրեմն, ՀՀԿ-ի երիտասարդ պատգամավորուհին իշխանությանն ինչ որակում ասես տվեց, ինչ ասես ասեց, բայց ԱԺ նախագահությունն անհանգստացավ միայն այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը վարչապետին կոչեց անունով, իսկ հունից դուրս եկավ, երբ հնչեց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը։
Ինչի՞, էլի, հարգելի իշխանություն, ախր էդքան հետևողական ոչ թե ձեր իշխանության սիմվոլին պաշտպանեք, այլ՝ Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը կամ էլ՝ հիմնավորապես ջախջախեք այն փաստարկները, որոնք այնքան մակերեսորեն ներկայացնում էր երիտասարդ պատգամավորը։
Բայց, մի խորհուրդ էլ՝ Աննա Մկրտչյանին։
Պոպուլիզմով, ամբոխային խոսույթով դեռ ոչ մի լուրջ քաղաքական գործիչ չի կայացել, քննադատությունը շատ ավելի հիմնավոր ու զորեղ է, երբ հնչում է գեղեցիկ, պիտակներից զուրկ հայերենով, նորմատիվային բառապաշարով»։