ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Բոլորս գիտենք, թե ովքեր և ում հովանու ներքո են թալանում Բերձորը». Նաիրի Հոխիկյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Բոլորս գիտենք, թե ովքեր և ում հովանու ներքո են թալանում Բերձորը». Նաիրի Հոխիկյան



Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարեց, թե համաձայն չի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայքները հայկական կողմին մնալու որոշման հետ, և պետք է Արցախը ՀՀ-ին կապող այլ ճանապարհ կառուցվի։ Այսինքն, ըստ Ալիևի, Գորիսից Ստեփանակերտ գնալու համար առաջիկա 3 տարվա ընթացքում մենք պետք է կառուցենք նոր ճանապարհ, որը շրջանցելու է առնվազն Բերձոր քաղաքը։
Սա էր պատճառը, որ ամիսներ շարունակ ՀՀ իշխանությունները լռելյայն խրախուսում էին Բերձորի հայաթափումն ու թալանը, աչք էին փակում դրա վրա և այս 3 բնակավայրերի հայերին խոստանում փոխհատուցում։ Դա իր հետ բերեց մի վիճակ, երբ շատ քաշաթաղցիներ թևաթափ եղան ու հույս այլևս չկապեցին Բերձոր, Աղավնո կամ Սուս վերադառնալու հեռանկարի հետ՝ իրենց տները թողնելով նորահայտ թալանչիներին։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կա առանձին կետ այսպես կոչված Լաչինի միջանցքի երթուղու մասին՝ նշելով, որ այն պետք է հստակեցվի կողմերի համաձայնությամբ։ Ադրբեջանի համար ռազմավարական կարևորություն ունի Բերձոր քաղաքում ոչ թե հայերի, այլ հենց ադրբեջանցիների բնակվելը, հետևաբար նրանք պետք է ամեն ինչ անեն՝ դրան հասնելու համար։ Սակայն ռուսական կողմը ևս լավ է հասկանում, որ Բերձորն Ադրբեջանին տալով՝ հենց իրենք վտանգի տակ են դնելու իրենց զորակազմի գոյությունը, ինչպես նաև Արցախի անվտանգությունը։ Բերձորն ամբողջ Արցախի շնչուղին է։ Այդ մասին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մի շարք պատասխանատուների հետ։
Սա է պատճառը, որ ամիսներ շարունակ հանդիպումներ եմ ունենում տարբեր գործիչների ու պաշտոնյաների հետ, ներկայացնում ու բացատրում Բերձորի նշանակությունը, ինձ վրա վերցնում բանակցելու մի աշխատանք, որն ի պաշտոնե պետք է անեին այլ անձինք։ Դրա դիմաց, իհարկե, ստանում եմ նաև որոշ անհայրենիք սրիկաների անեծք ու հայհոյանք, թե ես խանգարում եմ փոխհատուցման անվան տակ իրենց փող աշխատելուն։ Ամեն սրբապղծության կգնան, միայն թե պետությունից փող պոկեն։
Սրան զուգահեռ, բազմաթիվ գործոններով ու ջանքերով պայմանավորված, Ադրբեջանն արդեն սկսում է համակերպվել Բերձորը չստանալու մտքի հետ՝ հայտարարելով այս քաղաքը շրջանցող այլընտրանքային ճանապարհի շինարարության մասին։ Դա կապելու է Քաշաթաղի հարավը հյուսիսի հետ՝ շրջանցելով Բերձորը։ Բնականաբար, Ադրբեջանը հիմա դա բացատրում է իր շահերի տեսանկյունից, բայց մենք՝ լրագրողներն ու քաղաքագետները հո կարդո՞ւմ ենք տողերի արանքում ասվածը։
Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքները կմտնեն Արցախն ու ՀՀ-ն կապող միջանցքի մեջ, իսկ այնտեղի հայերն աստիճանաբար կվերադառնան իրենց տներ։
Այսօր Աղավնո գյուղը մեծ մասամբ վերադարձել է իր բնականոն կյանքին, Բերձոր քաղաքում գրեթե 200 հայ ապրում է, ինչը դրական ընթացք է՝ համեմատած 2-3 ամիս առաջվա հետ։ Մեր համառ աշխատանքը բերելու է արդյունքի, որ Բերձորում առնվազն 1000 հայ ապրի, ինչի շնորհիվ լիարժեք կաշխատեն դպրոցը, մանկապարտեզը, հիվանդանոցը և մյուս հանրային կառույցները։ Հիմա կարևոր է կանգնեցնել Բերձորի թալանը, որը շարունակվում է թշնամուն հանձնելու ցինիկ պատճառաբանությամբ։ Բոլորս գիտենք, թե ովքեր և ում հովանու ներքո են թալանում Բերձորը։
Միամիտ չեմ՝ կարծելու, թե բոլոր բերձորցիները կվերադառնան, դրա համար չեմ նշում 3000, այլ բավարարվում եմ 1000-ով։ Բայց դա այն կորիզն է, որը ապրում է ոչ թե ստամոքսի, այլ ուղեղի և հայրենիքի համար։ Իսկ Բերձորի, Աղավնոյի և Սուսի հայկականությունն ամբողջ Արցախի հայկականության երաշխիքն է: