ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Շիրակի մարզում՝ տան բակում, հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիերը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Շիրակի մարզում՝ տան բակում, հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիերը



Այսօր, օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյունի ձայն է լսվել և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան։
Ոստիկանները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչներ 35-ամյա Գևորգ Գասպարյաի և 30-ամյա Լիանա Գասպարյանի դիերը։ Հայտնաբերվել են նաև պայթյունի հետքեր։ Այս պահին ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են, իսկ տեղում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են։ Ամուսինը զինվորական է։
Պարզվում է նաև, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյուն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։