ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Դանակահարություն՝ Վաղարշապատում. տուժածներից մեկը մահացել է

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Դանակահարություն՝ Վաղարշապատում. տուժածներից մեկը մահացել է


Այսօր՝ օգոստոսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են հետազոտման փուլում։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիրավորներն են Վաղարշապատ քաղաքի բնակիչներ՝ 72-ամյա Շողակաթ Գրիգորյանը և 64-ամյա Սարգիս Մինասյանը։ Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, ինչի շնորհիվ հնարավոր է եղել նրանց կյանքը փրկել, Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նշված անձանց հիվանդանոց են տեղափոխել Թամանյան փողոցի 20Ա տանից։ Մարզի ոստիկանապետի և քննչականի պետի գլխավորությամբ ոստիկաններն ու քննիչները, ժամանելով նշված հասցե, 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 74-ամյա Վիլեն Գրիգորյանի դին։
Դեպքի վայրում գտնվող քաղաքացիները մանրամասնել են. «Առավոտ շուտ էր, իմացանք, որ 20Ա տանը սպանություն է տեղի ունեցել։ Տղամարդը, ով վարձով էր բնակվում էդտեղ, մի քանի դանակներով տանտերերին դանակահարել ա։ Էդ պահին հարևանը, վտանգելով իր կյանքը, մոտեցել է, որ բաժանի, օգնի, էդ տականքը նրան էլ ա հարվածել, որից հետո էդ մարդկանց թողնելով անօգնական՝ փախել ա։ Բայց լսեցինք, որ Արմավիրի մարզի ոստիկանապետի, Էջմիածնի ոստիկանապետի ու օպերգծով տեղակալի շնորհիվ սպանությունը կատարողը բռնվել է ու տեղափոխվել Էջմիածնի ոստիկանություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալը, ով որպես վարձակալ, բնակվում էր այդ տանը, ամիսներ առաջ Հայաստան վերադարձած Իսպանիայի քաղաքացի, 35-ամյա Արման Մ-ն է, նա ձերբակալվել է։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակները, իսկ տան մի քանի հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր։