ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ՌԴ Հարավային ռազմական շրջանում, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված բազայում զորավարժություններ կանցկացվեն

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


ՌԴ Հարավային ռազմական շրջանում, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված բազայում զորավարժություններ կանցկացվեն



Հարավային ռազմական շրջանում կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ՝ ցամաքային ուժերի, Կարմիր դրոշի Սեւծովյան նավատորմի, Կարմիր դրոշի Կասպյան նավատորմի եւ ավիացիայի մասնակցությամբ, հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Երկկողմ գումարտակային,ի մարտավարական եւ հատուկ վարժանքների փուլը կանցկացվի այս տարվա օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը: Բացի այդ, բանակի, ռազմական տրանսպորտի, գրոհային եւ օպերատիվ-մարտավարական ավիացիայի ուժերը, ինչպես նաեւ ստորաբաժանումներն ու կազմավորումները, ներառյալ Սեւծովյան նավատորմի եւ Կասպից նավատորմի նավերը, ներգրավված կլինեն մեկ մարտավարական պլանում»,- ասել են ՀՌՇ-ում։
Ցամաքային զորքերի եւ ավիացիայի զորավարժությունները կանցկացվեն Աստրախանի եւ Ռոստովի մարզերում, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում, ինչպես նաեւ Դաղստանում, Չեչնիայում եւ Ղրիմում ռազմական ուսումնական հաստատություններում: Բացի այդ, զորավարժություններ կանցկացվեն Հայաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի Հարավային ռազմական շրջանին ենթակա ռուսական ռազմակայաններում:
Զորավարժությունների հիմնական թեման լինելու է կցված ավիացիոն ուժերի՝ բանակային գրոհային եւ օպերատիվ-մարտավարական, ցամաքային ստորաբաժանումների համար վերահսկողության հմտությունների պատրաստումը: