ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել



ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիները:
«Տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են նախարարությունում, կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր: