ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Ագարակի դաշտերը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Ագարակի դաշտերը


Երկրորդ օրն է՝ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում: Ագարակի վարչական ղեկավար Հայկ Սահակյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները երեկ և այսօր միտումնավոր այրել են 16 հա հողատարածք ու ավելին։ Կրակը, որ բռնկվել է ամբողջ սահմանային հատվածում, մարել չի հաջողվում։
«Մեր տարածքներն են։ Հակառակորդը իր սահմանից վառել է, այս պահին մեր դիրքերի ուղղությամբ դաշտերն են վառվում։ Իրենք ամեն օր էլ հրդեհում են, մեր գյուղից երևում է, մենք տեսնում ենք»։
Ժամը 13։00-ից, ըստ վարչական ղեկավարի, 10 հա տարածք է այրվել։ Կրակը մարել չի հաջողվել, այն տարածվում է մյուս խոտածածկ հատվածներում։ Դրանք գյուղի վարձակալած հողերն են, որոնք անմիջապես Ադրբեջանի հետ սահմանի մոտ են։ Գյուղացիները ցանած ցորենը հասցրել էին հավաքել։
«Այս հողերում ցորեն էինք ցանել, հիմա հնձած է, բայց էլի մեր դաշտն է, պետք է նորից վարենք, որ ցորեն ցանենք։ Ցորենը հավաքել ենք, բայց դաշտերը վառվում են՝ մնացած խոտը, բանը, անասնակերը, սաղ վառվում են»։
Կրակը հնարավոր է մեծ տարածում ունենա, բայց հրշեջները գյուղում են։ Երեք հրշեջ մեքենա է այս պահին աշխատում՝ հրդեհը մարելու համար, համայնքապետարանից էլ 12 տոննա տարողությամբ ջրցան մեքենաներ են բերվել։
Սահակյանի խոսքով, գյուղի մեծ մասը՝ մոտ 40 ընտանիք տուժել է ադրբեջանական կողմի սադրանքի պատճառով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: