ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Սևանա լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում». Ռոմանոս Պետրոսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Սևանա լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում». Ռոմանոս Պետրոսյան


Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում են հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։
«Այսօր լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց:
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։
Հիշեցում․
մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը»,- գրել է նախարարը։