ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Պետական բյուջեն մսխում են՝ դեռ էլի աչքները ծակ է, ոսկորները՝ սոված». Ոսկան Սարգսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Պետական բյուջեն մսխում են՝ դեռ էլի աչքները ծակ է, ոսկորները՝ սոված». Ոսկան Սարգսյան


Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսք կա՝ գյադից բեգ չի լինի, սրանք իշխանության են եկել ոսկորը սոված, ինչքան էլ ուտեն, չեն կշտանա։ 2018 թվականին ժողովրդին խաբեցին, թե իշխանության են գալիս նախկինների կատարած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ վերադարձնելու, ԽԾԲ-ով պաշտոններ նշանակելու երևույթը բացառելու, պետական ուռճացած ապարատը կրճատելու, սոցիալական արդարություն հաստատելու համար։ Արցախի մեծ մասը, Հայաստանի սահմանային տարածքները հանձնեցին, հազարավոր զոհեր տվեցին, հայ ռազմագերիներին Բաքվից չվերադարձրին, պետական բյուջեն մսխում են պարգևավճարների և մեկ անձից հրատապ գնումների, թանկ գներով ասֆալտապատումներ անելու միջոցով ու դեռ էլի աչքները ծակ է, ոսկորները՝ սոված։ Սրանք իրենց զգում են ղորոխն ընկածի պես, ինչ աչքները տեսնում, պռճոկում են, բա սրանց ընտրածներն ի՞նչ խելքի էին, որ ահավոր պատերազմից, խայտառակ պարտությունից, Հայաստանի վատթար, կիսածնկած վիճակից դասեր չառան»։