ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Դստեր հետ նշանադրությունը չեղարկելու հարցն ավարտվել է դանակահարությամբ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Դստեր հետ նշանադրությունը չեղարկելու հարցն ավարտվել է դանակահարությամբ



ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակիչը 2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, նույն քաղաքի Շիրակացի եւ Զորյան փողոցների խաչմերուկում հանդիպել է 46-ամյա համաքաղաքացու հետ եւ վերջինիս դստեր հետ նշանադրությունը չեղարկելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
NEWS.am-ը ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: