ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Ես փաստում եմ, որ դուք մանիպուլյացիայի մեծագույն վարպետ եք». Վահե Հակոբյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Ես փաստում եմ, որ դուք մանիպուլյացիայի մեծագույն վարպետ եք». Վահե Հակոբյան



8-րդ գումարման ԱԺ նիստում փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երկու հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանին. «Նախկինում «Հանրապետական» կուսակցության անդամ էիք, այնուհետև հեռացաք քաղաքականությունից, որից հետո կրկին վերադարձաք, ինչո՞ւ չվերադարձաք Ձեր հարազատ կուսակցություն: Կամ՝ կա՞ արդյոք հավանականություն, որ մի օր էլ «Հայաստան» դաշինքը դժվարություններ ունենա, Դուք չեք ուզենա զբաղվել այլևս քաղաքականությամբ և թափուր կմնա հանձնաժողովի նախագահի պաշտոնը»:
Պատասխանելով Ռ. Ռուբինյանին, Վ. Հակոբյանն ասաց. «Ես փաստում եմ, որ դուք մանիպուլյացիայի մեծագույն վարպետ եք, բայց ես այն ժամանակ չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ, այդ իսկ պատճառով լքեցի «Հանրապետական» կուսակցության շարքերը...հետո դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն: Եվ այն ժամանակ, երբ որոշում կայացրեցի գալ քաղաքականություն, իմ մոտ արդեն հստակ մոտեցում կար, որ ես պետք է ստեղծեմ իմ կուսակցութունը»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը: