ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Պետությանը 1 միլիարդ ՀՀ դրամի չափով հասցված վնասի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Պետությանը 1 միլիարդ ՀՀ դրամի չափով հասցված վնասի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն


Այսօր MAMUL.am-ի խմբագրություն քաղաքացի Մերի Պողոսյանը նամակ էր ուղարկել, որը, առանց խմբագրման, ներկայացնում ենք ստորև. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013-ի նոյեմբերի 4-ին կայացնում է 375Ա որոշումը, որով որպես մրցույթի միակ մասնակից և հաղթող «Յուքոմ» ՍՊԸ-ին է տրամադրում 801-ից 811 և 842-ից 852 մեգահերց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ՀՀ-ում 4G+/LTE ծառայություններ մատուցելու համար: Ընդհանուր՝ 20 մեգահերց:
ՀԾԿՀ կողմից «Յուքոմ»-ին տրամադրված վերոնշյալ թույլտվությամբ «Յուքոմ»-ը ՀՀ-ում հանրային շարժական կապի ծառայությունների կոմերցիոն մեկնարկը պարտավոր էր սկսել 2015-ի հունվարի 1-ից, իսկ մինչև 2015-ի նոյեմբեր ամիսը պարտավոր էր ՀՀ հիմնական բնակավայրերում ապահովել լայնաշերտ բացօթյա ծածկույթ:
Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Բջջային կապի ցանցերի (LTE տիրույթի) 1ՄՀց ռադիոհաճախականության տարեկան վճարը կազմում է/էր 25 մլն ՀՀ դրամ:
Հաշվի առնելով, որ «Յուքոմ»-ը 2015-ի հունվարի 1-ից պետք է սկսեր շարժական կապի ծառայությունների մատուցումը, ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի համաձայն «Յուքոմ»-ը 2015-ի համար պետք է ՀՀ պետական բյուջե վճարեր 500 մլն ՀՀ դրամ՝ 20 ՄԵԳԱՀԵՐՑ X 25,000,000 ՀՀ դրամ և նույնքան էլ՝ 2016-ի համար:
Ինձ փոխանցված տվյալների համաձայն՝ մինչև 2015-ի հունվարի 1-ը «Յուքոմ»-ը չի կատարել վերոնշյալ ռադիոհաճախականությունների մրցույթի ժամանակ իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված ներդրումները (մոտ 300մլն դրամ) և ՀՀ-ում չի կառուցել համապատասխան ռադիոընդունիչ կայաններ, որոնց միջոցով պետք է մատուցեր շարժական կապի ծառայություններ՝ կանգնելով իրեն տրված վերոնշյալ թույլտվությունը կորցնելու ռիսկի առջև:
«Յուքոմ»-ի բաժնետերեր Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների հայրը՝ Գագիկ Խաչատրյանը, ով այդ տարիներին ՀՀ ֆինանսների և Պետեկամուտների կոմիտեի նախարարն էր, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, փորձել է հասել նրան, որ ՀԾԿՀ-ն 2 տարով հետաձգի «Յուքոմ»-ին տրված վերոնշյալ թույլտվությամբ սահմանված շարժական կապի մատուցման կոմերցիոն մեկնարկը: ՀԾԿՀ նախկին ղեկավար Ռ. Նազարյանը Գագիկ Խաչատրյանին բացատրում է, որ երբ 801-ից 811 և 842-ից 852 մեգահերց ռադիոհաճախականությունների մրցույթում հաղթող է ճանաչվել «Յուքոմ»-ը և տրամադրվել է համապատասխան թույլտվությունը, ՀՀ 2015-ի պետական բյուջեի մուտքերի մեջ նախատեսվել է այդ ռադիոհաճախականությունների վճարը՝ 500 մլն դրամը, և նույնքան էլ 2016-ի համար և եթե ՀԾԿՀ-ն հետաձգի շարժական կապի կոմերցիոն մեկնարկը պետական բյուջեի մուտքերի հետ կապված խնդրներ կառաջանան, ուստի ՀԾԿՀ-ն այդ կոմերցիոն մեկնարկը կարող է 2 տարով հետաձգել, եթե Գագիկ Խաչատրյանը «կարողանա կարգավորել» պետական բյուջե վճարվելիք 1 մլրդ ՀՀ դրամի հարցը:
Գագիկ Խաչատրյանը «կարգավորում է այդ հարցը»:
Թե ինչպես է «կարգավորում», սա այն հարցն է, որը պետք է պարզի հետաքննությունը:
Փաստն այն է, որ «Յուքոմ» ընկերությունը պետական բյուջե չի վճարում պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով սահմանված 2015-16թթ. ռադիոհաճախականությունների վճարը՝ 1 մլրդ ՀՀ դրամ գումարը, իսկ ՀԾԿՀ-ն 2 տարով հետաձգում է «Յուքոմ»-ի կողմից շարժական կապի մատուցման կոմերցիոն մեկնարկը:
Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Գագիկ Խաչատրյանը 1 մլրդ ՀՀ դրամ գումարը պետական մեկ այլ ֆոնդից է փոխանցում ՀՀ պետական բյուջե կամ դրա նման ինչ-որ բան, ու դա արվում է այն ժամանակվա ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմամբ:
Այսինքն՝ վերոնշյալ 1 մլրդ ՀՀ դրամ գումարը, որը պետք է 2015-2016թթ. համար ՀՀ պետական բյուջե վճարվեր/փոխանցվեր «Յուքոմ» ընկերության կողմից, «Յուքոմ»-ի բաժնետերերի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե չի փոխանցվել (կամ փոխանցվել է ՀՀ պետական միջոցների հաշվին՝ այլ խոսքով մեր՝ հարկատուներիս, կողմից վճարված հարկերի հաշվին), ուստի բոլոր մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքի ամբողջ խստությամբ:
Խնդրում եմ Ձեզ Ձեր լիազորությունների շրջանակում, իրականացնել սույն դիմումի վերջին պարբերությունում նշված օպերատիվ տեղեկատվության ճշտում և դրա իրականությանը համապատասխանելու դեպքում ոչ միայն քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետությանը 1 մլրդ ՀՀ դրամի վնաս պատճառած անձանց, այլև պահանջել «Յուքոմ» ընկերությանը ՀՀ պետական բյուջե փոխանցել բյուջե չվճարված 1 մլրդ ՀՀ դրամ գումարը»: