ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը լռությունից հետո. ինչ կատարվեց Երևանում. «Ժողովուրդ»

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը լռությունից հետո. ինչ կատարվեց Երևանում. «Ժողովուրդ»



«Հայ-ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ ՀԱՊԿ-ի համար։ Երեկ լրագրողների հետ զրույցում նման կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ միևնույն ժամանակ խուսափելով նաև հասցեական մեղադրել Ադրբեջանին մայիսի 12-ից սկսած Հայաստանի սահմանը խախտելու և տարածքը գնդակոծելու համար։ Նկատենք՝ այդ օրվանից մինչ օրս հասցեական հայտարարություն Զասի կողմից այդպես էլ չէր հնչել, և կառույցը փաստացի անգործություն դրսևորեց՝ խուսափելով անգամ քննադատական հայտարարություն ընդունել Ադրբեջանի հասցեին։ Եվ այս ֆոնին ուշագրավ է այն ընդունելությունը, որին նա արժանացավ Երևանում։
Մասնավորապես, նա հստակ քննադատության արժանացավ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի կողմից.«Մենք ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը երկու ուղղությամբ ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք որևէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները», – նշել էր Կարապետյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: