ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ՄԻՊ-ը ներկայացրել ապացույցներ՝ հայ գերիների ապօրինի պահման մասին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


ՄԻՊ-ը ներկայացրել ապացույցներ՝ հայ գերիների ապօրինի պահման մասին


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Երեկ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք հաստատում են, որ հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով և որ գերիների նկատմամբ բոլոր դատավարություններն արհեստական են:
Ապացույցների թվում է Ադրբեջանի նախագահի ու Թուրքիայի 1-ին տիկնոջ միջև տեսաձայնագրված խոսակցությունը, որտեղ խոսվում է գերիներին հատուկ պահելու և մաս-մաս վերադարձնելու մասին:
Քննարկումը կազմակերպել էր ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում էր նաև Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. Մակդոնելը»: