ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Ռուսաստանը պատրաստ է օգնել ՀՀ-ին՝ արդիականացնելու երկրի զինված ուժերը»․ Շոյգու

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Ռուսաստանը պատրաստ է օգնել ՀՀ-ին՝ արդիականացնելու երկրի զինված ուժերը»․ Շոյգու


Ռուսական ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ողջունելով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին։
«Կարևորում ենք ռազմական ոլորտում մեր փոխգործակցության զարգացումը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում։ Միևնույն ժամանակ, պատրաստ ենք շարունակել աջակցել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Հեշտ գործ չէ, բայց կարծում եմ, որ ձեր փորձով այն կիրագործվի»,-ասել է Շոյգուն։
Նա նշել է, որ հանրապետության տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, որը լավ հագեցած է և անվտանգության երաշխավոր է հանդիսանում: «Հայաստանն՝ Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է, և մենք չափազանց շահագրգռված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ»,-հավելել է նախարարը:
Շոյգուն շնորհավորել է Կարապետյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ այն տեղի է ունեցել «դժվարին ժամանակներում, երբ երկրի պաշտպանական ոլորտում բարեփոխումների բարդ խնդիրներ կան»:
Իր հերթին Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Շոյգուին՝ ՀՀ ԶՈւ մարտունակության վերականգնմանը, զորքերի հագեցվածությանն ու ուսուցմանը նպաստելու պատրաստակամության համար:
«Ռուսաստանը միակ պետությունն է, որն անվտանգության հարցում շոշափելի արդյունք է ապահովում հայ ժողովրդի համար և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հայաստանի սահմաններում: Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության»,-հայտարարել է Կարապետյանը։