ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Ազատամուտի բնակիչները մտավախություն ունեն, որ տարածքներ կարող են հանձնվել Ադրբեջանին». Ոսկան Սարգսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Ազատամուտի բնակիչները մտավախություն ունեն, որ տարածքներ կարող են հանձնվել Ադրբեջանին». Ոսկան Սարգսյան


Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 5 տարում Կայանի սահմանագոտում խաղաղ է, ի՞նչ կարիք կա ռուսական ուղեկալ տեղադրելու
6 օր առաջ Իջևանի տարածաշրջանի Ազատամուտ համայնք են ժամանել Ռուսաստանի սահմանապահ զորքերի գնդապետ և կապիտան, նրանց հետ են նաև Արմավիրում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի թվով 10 զինծառայողներ, որոնք ազգությամբ հայեր են։ Դրանք ռուս սահմանապահների տեխնիկական անձնակազմից են։ Նրանք տեղավորվել են Ազատամուտ գյուղի կիսակառույց դպրոցի շենքում, նրանց կեցության վայրն ապահովվել է խմելու ջրով և էլեկտրական հոսանքով։ Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բեգինյանը հայտնեց, որ նրանց նպատակն Ազատամուտի հարևան՝ Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայան բնակավայրի տարածքում սահմանապահ ուղեկալի տեղը ճշտելն է, նրանք այդ նպատակով 2 տեղանք են ուսումնասիրել։ Ուղեկալի տեղը ճշտելուց հետո այդտեղ կժամանի մոտ 50 ռուսաստանցի սահմանապահ։ Արթուր Բեգինյանն ասաց, որ վերջին անգամ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում ինտենսիվ կրակոցներ, իրավիճակի սրացում եղել է 2016 թվականին։ Ազատամուտի բնակիչները մտավախություն ունեն, որ տարածքներ կարող են հանձնվել Ադրբեջանին։
Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ դեմարկացիան և դիլիմիտացիան համարել է իր օրակարգը»։