ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ինչ որոշում է կայացվել պետական համարանիշների մասով. «Ժողովուրդ»

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ինչ որոշում է կայացվել պետական համարանիշների մասով. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական մարմիններին առանձին սահմանված նիշերի հիման վրա հաշվառման համարանիշներ այլևս չեն հատկացվելու: Համենայնդեպս, դա է սահմանված ոստիկանության պետի պաշտոնակատարի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի և հոկտեմբերի 16-ի որոշումներով: Դա նաև վերաբերում է Ազգային ժողովի պետհամարանիշներին և, օրաթերթի տեղեկություններով, արդեն պագամավորներին հրահանգվել է ոստիկանությանը հանձնել պետհամարանիշները:
Ոստիկանությունից փոխանցել են, որ այդ որոշումը վաղուց է սահմանված եղել, և այդ պատճառով է պատգամավորներին նման հրահանգ իջեցվել: Ոստիկանության պատասխանի մեջ ասվում է. «Նախքան որոշման 13-րդ հավելվածի 12-րդ կետի ուժը կորցնելը, գործող իրավակարգավորումների համաձայն, պետական մարմինների շահագործման ենթակա տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի առանձին նիշերը ենթակա են եղել հատկացման միայն այդ մարմինների ծառայողական տրանսպորտային միջոցներին, հետևաբար ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին հատկացված, ՀՀ-ին պատկանող տրանսպորտային միջոցների տեսակի համարանիշերն ազատ համարանիշերի ցանկում ներառելու համար առաջարկվել է Ազգային ժողովի պատգամավորներին Ճանապարհային ոստիկանության վարչական մաս ներկայացնել աշխատակիցների սեփական տրանսպորտային միջոցների (ոչ ծառայողական) հաշվառման համարանիշերի փոխարեն հատկացված ՀՀ-ին պատկանող տրանսպորտային միջոցների տեսակի համարանիշերը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։