ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հրդեհ՝ N զորամասի տարածքում. այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ եւ 15 փայտակոճ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հրդեհ՝ N զորամասի տարածքում. այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ եւ 15 փայտակոճ



Օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ եւ 15 փայտակոճ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի հրշեջները։