ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում». վարչապետ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում». վարչապետ



«Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչին, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների», - այսօր՝ Կառավարության նիստում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու՝ ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,- նշեց նա։
«Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն։ Մեր տրամադրությունը և տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը․ առավելագույնն անել՝ օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ։ Հարցեր կան, որոնց լուծումը ավելի երկար ժամանակ է պահանջում։ Բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինի հետևյալը․ գնալ լուծումների»,- հայտարարեց նա։
«Նման հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը, և կարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ ու նախաձեռնող՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից։ Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելմիմտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը անփոփոխ է, և մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան», - ընդգծեց Փաշինյանը։