ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Եթե որոշվի, որ երկաթուղին պիտի շահագործել, ապա այն անցնելու է Նախիջևանով, Մեղրիով. Գնել Սանոսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Եթե որոշվի, որ երկաթուղին պիտի շահագործել, ապա այն անցնելու է Նախիջևանով, Մեղրիով. Գնել Սանոսյան



Առանց ենթակառուցվածքների կառուցման չենք կարող ունենալ ապաշրջափակում, որովհետեւ ունենք հատվածեներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, պիտի նորը կառուցել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Եթե որոշվի, որ երկութաղին պիտի շահագործել, ապա այն անցնելու է Նախիջևանով, Մեղրիով։ Դեմարկացիան ու դելիմիտացիան բավական երկար ձգվող գործընթաց է։ Մենք չգիտես ինչու անընդհատ զիջումների մասին ենք խոսում, բայց չենք խոսում, որ այդ երեւույթի պարագայում կարող են մեր որոշ տարածքներ կզիջվեն մեզ։ Առաջինը ես Արծվաշենի մասին կխոսեի։ Ինչու՞ եք կարծում, որ մենք Տիգրանաշենի մասին կարող ենք անընդհատ խոսել, իսկ Արծվաշենի մասին՝ ոչ։ Եթե աշխարհագրորեն նայենք, բավական նման են», –անդրադառնալով հնարավոր սահմանազատմանը, ասաց նա։
Գնել Սանոսյանի խոսքով, ինքը շատ լավ ժառանգություն է ստացել Սուրեն Պապիկյանից։ «Կառավարությունը կարող էր շատ ավելի մեծ ծրագրեր աներ, եթե մեր շինարարական ընկերությունները կարողություններ ունենային։ Հիմա մեծ շինարարական աշխատանքներ ենք սկսելու եւ մտավախություն ունենք որ շինարարական ընկերությունների հզորությունը կարող է խնդիր առաջացնել»,–ասաց նախարարը՝ հիշեցնելով Փաշինյանի առաջարկը միջազգային շինարարական ընկերություններին Հայաստանում շինարարական աշխատանքներին ներգրավելու համար։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առնչության Փաշինյանի այն հայտարարությունների վերաբերյալ, թե ժողովրդի բաժինը պետք է վերադարձնել ժողովրդին, Սանոսյանի նշեց, որ ինքն իրավական գործընթացների մեջ չի մտնելու։ «Ուրիշ բան է քրեական գործ է, խախտումները՝ այլ բան։ Եթե կան խախտումներ, մարդիկ պիտի պատժվեն։ Բայց ուրիշ բան է, որ պետությունը դրան զուգահեռ այն համայնքները, որ թիրախային են, ծրագրեր է իրականացնում, որպեսզի տարածքային համաչափ զարգացում տեղի ունենա»։
Ամուլսարի շահագործման առնչությամբ էլ, նախարարն նկատեց, որ կան հարցեր, որոնք պետք է վերանայել, բայց չենք էլ կարող բնական ռեսուրսները չօգտագործել՝ հաշվի առնելով նաեւ բնապահպանական հարցերը։