ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » 47-ամյա տղամարդը կանեփի զանգված հավաքել էր Ղարիբջանյան գյուղի մոտակա դաշտերից. նա բերման է ենթարկվել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


47-ամյա տղամարդը կանեփի զանգված հավաքել էր Ղարիբջանյան գյուղի մոտակա դաշտերից. նա բերման է ենթարկվել



Օգոստոսի 5-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Ավտոկայան բանավանի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ պահում, պատրաստում եւ օգտագործում է մարիխուանա: Այս մասին  NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նույն օրը նա բերման ենթարկվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանններից հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակներ՝ 93 եւ 74 գրամ կանեփանման զանգվածով:
Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփի զանգված է, որն իբր հավաքել էր Ղարիբջանյան գյուղի մոտակա դաշտերից՝ անձամբ օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: