ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հարավային Կորեան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել արժույթային սվոփի մասին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հարավային Կորեան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել արժույթային սվոփի մասին



Հարավային Կորեան եւ Թուրքիան ստորագրել են արժութային սվոփի մասին  իրենց առաջին համաձայնագիրը՝ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը մեծացնելու համար, հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով Կորեայի բանկը:
Թուրքիայի Կենտրոնական բանկի հետ կնքված եռամյա պայմանագիրը երկու երկրների միջեւ տեղական արժույթների փոխանակում է ենթադրում՝ 2.3 տրիլիոն վոնի չափով (2 միլիարդ ԱՄՆ դոլար):
«Երկու կողմն էլ ակնկալում են, որ դա էլ ավելի կամրապնդի համագործակցությունը երկու պետությունների միջեւ»,- ասված է հայտարարության մեջ:
Արժույթային սվոփը լիկվիդայնությունից պաշտպանության գործիք է, որը թույլ է տալիս այլ երկրից գումար վերցնել սեփական արժույթով: