ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Էջմիածնում դաժանորեն տղամարդուն սպանած և 2 հոգու մարմնական վնասվածք հասցրած Իսպանիայի քաղաքացին կալանավորվել է

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Էջմիածնում դաժանորեն տղամարդուն սպանած և 2 հոգու մարմնական վնասվածք հասցրած Իսպանիայի քաղաքացին կալանավորվել է


Երեկ՝ օգոստոսի 11-ին, Քննչական կոմիտեի կողմից միջնորդություն է ներկայացվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Արմավիրի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Իսպանիայի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Արման Մ-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատավոր Ադրինե Ղուկասյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Արման Մ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։ 
Արման Մ-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Օգոստոսի 8-ին սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 06։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորներն են Էջմիածին քաղաքի բնակիչներ՝ 72-ամյա Շողակաթ Գրիգորյանը և 64-ամյա Սարգիս Մինասյանը։
Ենթադրյալ կասկածյալը, ով որպես վարձակալ, բնակվում էր այդ տանը, ամիսներ առաջ Հայաստան վերադարձած, Իսպանիայի քաղաքացի, 35-ամյա Արման Մ-ն է։