ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել հիվանդների համար

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել հիվանդների համար



Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել հիվանդանոցներում բուժվող եւ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ գտնվող հեռավոր շրջանների քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Զինծառայողների կողմից արյան հանձնումը տեղի է ունեցել կամավոր հիմունքներով` ի պատասխան տեղական իշխանությունների` Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված օգնության դիմումին:
Մոտ 100 ռուս զինծառայող արձագանքել է կոչին եւ կամավոր հանձնել իրենց արյունը: Արյան նմուշառումն իրականացվել է խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից` Ստեփանակերտ քաղաքի արյան փոխներարկման բաժնի հիման վրա:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Պուգաչովը պատմել է, որ մինչ ընթացակարգի սկսվելը չափվել է յուրաքանչյուր զինծառայողի արյան ճնշումը, անցկացվել է բողոքների հետազոտություն եւ լրացվել են անհրաժեշտ հարցաթերթիկները: «Արյան հանձնման ընթացակարգի ավարտին յուրաքանչյուր զինծառայողի տրվել է լրացուցիչ սննդի չափաբաժին` շոկոլադի, հյութի եւ բլիթների տեսքով: Բացի այդ, բոլոր արյան դոնորներին լրացուցիչ հանգստյան օր կտրամադրվի»,- ամփոփել է նա: