ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Աղիքային հիվանդությանը բնորոշ գանգատներով հայտնաբերվել է 31 անձ. նրանք խմել են շրջիկ ցիստեռնից գնված ջուր

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Աղիքային հիվանդությանը բնորոշ գանգատներով հայտնաբերվել է 31 անձ. նրանք խմել են շրջիկ ցիստեռնից գնված ջուր


Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, Արմավիրի մարզի Խանջյան համայնքից աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով «Արմավիր» բժշկական կենտրոն դիմած բնակիչներն օգտագործել են օգոստոսի 9-ին շրջիկ ցիստեռնից գնված ջուր։
Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարությունից, բնակչության շրջանում կատարվել են իրազեկման աշխատանքներ (զգուշացվել է այդ ջուրը չօգտագործելու մասին)։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում՝ աղիքային հիվանդությանը բնորոշ գանգատներով հայտնաբերվել է ընդհանուր թվով 31 անձ, որոնցից 5-ը եւս հոսպիտալացվել է, իսկ մյուս պացիենտների նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
Արդյունքում` օգոստոսի 13-ի դրությամբ, «Արմավիր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժումը 8 պացիենտ, որոնց առողջական վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության, դրական դինամիկայով։
Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում կատարվել է պացիենտներից կենսանմուշների եւ ջրի նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության համար: