ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Խաչփար գյուղում 30-ամյա տղամարդը դանակահարել է համագյուղացուն. նա ձերբակալվել է

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Խաչփար գյուղում 30-ամյա տղամարդը դանակահարել է համագյուղացուն. նա ձերբակալվել է



Արարատի մարզի Խաչփար գյուղում 37-ամյա  տղամարդ է դանակահարվել։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, օգոստոսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնից Մասիսի բաժին հաղորդել են,  կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Խաչփար գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդ։
Մասիսի բաժնից օպերատիվ-խմբեր են մեկնել եւ՛ բուժհաստատություն, եւ՛ Խաչփար։ Գյուղում պարզվել է, որ 21-րդ փողոցի սկզբնամասում վեճ էր եղել, որը հանգուցալուծվել էր դանակահարությամբ։ Դեպքի վայրում արնանաման հետքեր են հայտնաբերվել։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մասիսի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը։ Պարզվել է, որ վեճի ընթացքում 30-ամյա մի տղամարդ դանակահարել էր համագյուղացուն։ Կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Մասիսի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 30-ամյա խաչփարցին ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։