ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ


Այսօր` օգոստոսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։30-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, կոտրել այն և կիսակողաշրջված վիճակում հայտնվել դաշտում՝ բախվելով ծառի։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։